Բերդի թանգարանում է այն զուռնան, որով նավուրեցին նվագել է Ռայխստագի մոտ:
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը հայտնեց, որ թանգարանի ցուցանմուշների մեջ է այն զուռնան, որով Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Բերդ համայնքի Նավուր գյուղի բնակիչ Արշալույս Չիլինգարյանը նվագել է գրավված Ռայխստագի մոտ, հայ զինվորները «Քոչարի» են պարել։ Արշալույս Չիլինգարյանը կյանքից հեռացել է 5-6 տարի առաջ, նա միշտ հիշում էր իր կյանքի այդ թանկ րոպեները։
«Միր» հեռուստաընկերությունը մոտ կես ժամանոց տեսանյութ է պատրաստել Արշալույս Չիլինգարյանի մարտական ուղու, Բեռլինում հայ զինվորների հաղթական պարի մասին։
Ոսկան Սարգսյան